▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:

Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։

Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախագահ Սարգսյանը իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին