▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախագահի թեկնածուներից ո՞վ է աղանդավորական կառույցի ներկայացուցիչ

Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե ՀՀ նախագահի թեկնածուներից մեկը աղանդավորական կառույցի ներկայացուցիչ է։ Թերթ.am-ի փոխանցմամբ`Ալեքսանդր Ամարյանը, սակայն չի ցանկացել նշել, թե կոնկրետ ում մասին է խոսքը, այլ պարզապես ասել է, որ դրա մասին կխոսի, երբ Հայաստանում ավարտվեն հետընտրական զարգացումները: 

«Մենք ուզում էին նրա անունը հրապարակել մինչև ընտրությունները, բայց վախեցանք հակաքարոզչություն անել: Բայց նրա անունը ուղիղ կապ ունի հանրահավաքների հետ: Հիշենք Ուկրաինայում ինչ արեցին «Աստծո դեսպանատուն» կառույցի ներկայացուցիչները, հիսուն հազար մարդ դուրս հանեցին։ Ընդհանրապես բոլոր երկրներում գունավոր հեղափոխություն իրականացրել են աղանդավորական շարժումների մեջ գտնվող քաղաքական գործիչները»,-ասել է նա:
Անդրադառնալով «Աստծո հարսնացուները» կոչվող աղանդավորական կառույցին՝ նա ասել է, որ այն նոր չէ, պարզապես անվանումն է նոր և անծանոթ մարդկանց: 
Նա նաև պատմել է, որ երբ Ուկրաինայում կատարվեց գունավոր հեղափոխություն, այն ժամանակ այնտեղ «Աստծո դեսպանատուն» կառույցն էր գործում, իսկ հեղափոխությունից հետո այն անվանափոխվեց և Հայաստանում հայտնվեց որպես «Կենդանի հավաք» կառույցը: 
«Հետագայում այս շարժումը դուրս եկավ «Աստծո դեսպանատուն» կառույցից և դարձավ «Աստծո հարսնացուները» և ստեղծվեց առանձին հավատք։ Սրանք նոր չեն գործում, արդեն մոտ երկու տարի է, սակայն ասպարեզ են դուրս գալիս այս անվամբ՝ նոր»,- ասել է նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին