▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ նախկին վարչապետները միջնորդություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի գործով

Մոտ օրերս դատարան է ներկայացվելու նոր միջնորդություն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

Այս մասին գրում է Hraparak.am-ը:

Այս անգամ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել ՀՀ նախկին վարչապետները։ Մենք չկարողացանք պարզել, թե նրանցից քանիսն են ստորագրել միջնորդության ներքո։ Բայց մեզ ասացին, որ միջնորդությունը պատշաճ ձեւակերպված է եւ նախկին վարչապետները պատրաստ են անգամ դատարան ներկայանալ՝ անձնական երաշխավորությամբ այն հաստատելու համար։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի համար անցյալում միջնորդել էին նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ ներկա նախագահ Բակո Սահակյանը։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը բավարարել էր միջնորդությունը եւ փոխել էր Ռ․Քոչարյանի կալանքը՝ ստորագրությամբ չբացակայելու խափանման միջոցով։ Սակայն այդ որոշումը բողոքարկվեց եւ վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը կրկին կալանք կիրառեց։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին