▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոչ մի քաղաքացի հիվանդանոցի դռներին չպետք է մնա. Նիկոլ Փաշինյան

«ՀՀ որևէ քաղաքացի պետք է հիվանդանոցի դռներին չմնա, պետք է լուծենք խնդիրը, որպեսզի քաղաքացիներն ունենան պատշաճ առողջապահություն»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունում միասնական տեսակետ չկա. նախարարն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճի համար: Ապահովագրական, հարկային համակարգ, թե երրորդ տարբերակ... այս պահին միասնական տեսակետ չկա ու սա հրավեր է բոլորիս՝ քննարկելու հարցը՝ ինչպե՞ս ենք լուծելու խնդիրը, որպեսզի ոչ մի քաղաքացի չմնա հիվանդանոցի դռներին»,- հավելեց կառավարության ղեկավարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին