▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ոստիկանությունը՝ Կապանի բաժնում տեղի ունեցածի մասին

ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ»:

Նշենք, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։

Ձերբակալվածներից մեկը, ում քիչ առաջ ազատ են արձակել, պարզվում է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:

Քաջարանի քաղաքացի Նվեր Խաչատրյանը սխալ բերման ենթարկվելուն զուգահեռ ենթարկվել է նաև բռնության: Մեր խմբագրությունը քաղաքացու մտերիմների կողմից ստացել է լուսանկարներ, որոնցից ակնհայտ է դառնում, թե ինչպես են նրա հետ վարվել ոստիկանական բաժանմունքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին