Ապիկար և անկարող (գուցե դիտավորյալ այդ դերը գերազանցապես կատարող) ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր պետականությունը հասցրել է անդունդի եզրին և սրանց հետ ևս մեկ քայլը կործանարար է լինելու մեզ համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշավիր Ղարամյանը։
«Հայ մարդու համար Հայաստանի Հանրապետությունում գտնվելը օրեցօր ավելի վտանգավոր է դառնում: Ապիկար և անկարող (գուցե դիտավորյալ այդ դերը գերազանցապես կատարող) ռազմաքաղաքական ղեկավարությունը մեր պետականությունը հասցրել է անդունդի եզրին և սրանց հետ ևս մեկ քայլը կործանարար է լինելու մեզ համար: Ինչպե՞ս կարելի էր պետությունը և բանակը հասցնել այս վիճակին, որ թշնամին կարողանա անպատիժ մտնի մեր տարածք, առևանգի մեր զինվորներին և հետագայում շանտաժի միջոցով առևտրի առարկա դարձնի մեր եղբայրների կյանքն ու առողջությունը: Անհրաժեշտ է փաստել, որ այս թուլամորթ իշխանության բացարձակ դիլետանտության արդյունքում Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցները ռազմագերու կարգավիճակ ունեցող անձանցից վեր են ածվել պատանդի, քանի որ նրանց ազատ արձակելու փոխարեն մարդկային տրամաբանության մեջ չտեղավորվող պայմաններ են առաջ քաշվում»,- գրել է Արշավիր Ղարամյանը։
Կարդացեք նաև՝ՀՀ ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողների անունները
Դիտեք նաև՝