▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում կայացա՞ծ է, թե կայացած չէ մամուլի քարտուղարների ինստիտուտը

Я во многом обязан своему пресс-секретарю, он был настоящим виртуозом своего дела. Уинстон Черчиль


…Եվ պատահական չէ, որ Չերչիլը բազմիցս ասել է`-կարևորը այն չի թե ես ինչ եմ ասել, կարևորը այն է, թե ինչպես ժողովրդին իմ ասածը կմատուցի իմ մամուլի պատասխանատուն:


Այսօր կարելի է ասել, որ Հայաստանում գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական գործիչները, պետական երևելի այրերը, էլ չեմ ասում նույնիսկ խոշոր սեփականատերերը ունեն իրենց մամլո քարտուղարները և շատ դեպքերում հենց նրանցից է կախված թե հանրությունը ինչ կերպ է ընկալում իրենց ղեկավարի, քաղաքական ուժի, կամ կառույցի կատարած աշխատանքը: Ցավալի է, բայց փաստ, որ մամլո քարտուղարների գերակշիռ մասը ընդհանրապես պատկերացում չունի, ինչ է նշանակում լինել մամուլի քարտուղար, նրանք նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ իրենց անձնական հատկանիշները նույնպես կարող է մեծ դեր խաղալ, որ այն ինֆորմացիան, որ իրենք 'դուրս են շպրտում' կարելի է այնպիսի դեմքի արտահայտությամբ դա անել, որ հանրության մոտ, նույնիսկ աննշան ինֆորմացիան մեծ տպավորություն թողնի: Իսկ ինչ են անում մեր մամուլի քարտուղարների մեծ մասը…կարելի է ասել ոչինչ…: Ավելի ճիշտ շեֆը ինչ ասում է նրանք 'սառը' դեմքով առանց դեմքի միմիկան փոխելու, առանց զգացմունքների, առանց սրտացավության, 'ավտոատվետչիկի ձայնով' փոխանցում են շեֆի ասածը հանրությանը: Արդյունքը լինում է այն, որ նույնիսկ իրականում լավ արածը տեղ չի հասնում: Իհարկե ես հասկանում եմ այս հոդվածս կարդացող շատ մամուլի քարտուղարներ կարող է ընդդիման և ասեն`-ախր մենք ինչ իրավունք ունենք իմպրովիզացնենք ղեկավարի ասածը' չհասկանալով, որ տպավորիչ և հասկանալի մատուցելը դա իմպրովազացիա չէ, այլ հենց այն է ինչի համար նրանք նշանակվել են այդ պաշտոնում:


Կարեն Թումանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին