Հայաստանի Սիսիանի շրջանում երկար տարիներ ապրած Հեյդար Ալիևը քու՞րդ էր
Հիշեցնենք, որ այս մասին ժամանակին խոսել էր նաև «News Media» հրատարակչատան նախագահ Արամ Գաբրիելյանովը․ «Ալիևը, ադրբեջանցի չէ: Նա քուրդ է, հին ադրբեջանցիները դա գիտեն: Հեյդարը Ալիևը քուրդ է, փաստաթղթեր կան, որ նա ընդունվել է կուսակցական բարձրագույն դպրոց քուրդերի համար նախատեսված քվոտայով: Այդ ամենը կա, հրապարակվել է: Լրագրողը, ով դա բացահայտել ու ապացուցել էր, չկա, նրան սպանել են Ադրբեջանում»,-ասել էր նա:
Մամուլը նաև գրել էր․ «Ալիեւի կենսագրության մեջ բավականին շատ են կասկածելի դրվագները: Առաջին հերթին ծագումը, որը ջանադրաբար թաքցվում է: Պաշտոնական տարբերակը սկզբունքորեն հերքում է պատմագիրների տեղեկատվությունն այն մասին, որ Ալիեւի ընտանիքն ունի քրդական ծագում: Այնինչ, պահպանվել են հրապարակումներ, որտեղ նշվում է, որ Հեյդարի հարազատ հորեղբայր Հասան Ալիեւը, «քրդերից առաջինն էր, որ պաշտպանել էր թեկնածուական դիսերտացիա»: Եւ արդյո՞ք հնարավոր է, որ հորեղբայրը քուրդ լինի, իսկ հայրը` ադրբեջանցի: Հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ է էր Ալիեւը թաքցնում իր քրդական ծագումը: Միթե՞ քուրդ լինելն այդքան վատ է: Բանն այն է, որ Ադրբեջանում ոչբնիկ լինելն արդեն իսկ վկայում է անլիարժեքության մասին, որով Ալիեւը չէր ցանկանում տառապել: Զգուշանալով խեղաթյուրված մեկնաբանություններից` ապագա նախագահը թաքցրել էր նաեւ այն փաստը, որ իր ընտանիքը երկար տարիներ ապրել էր Հայաստանի Սիսիանի շրջանում»:
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում