▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վերադարձած գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ 

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում»,– նշել է Թադևոսյանը և հավելել, որ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն։

Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին