▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ Զինված ուժերը ջախջախեցին Ադրբեջանի նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 18-ին, խորհրդակցություն է ունեցել ՊՆ և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ՝ նախարար Դավիթ Տոնոյանի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: Ներկա է գտնվել նաև Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հանդիպման նպատակը եղել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին արձանագրվող լարվածությունը:

Ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով խորհրդակցությանը, Փաշինյանը գրել է.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլեւ ջախջախելով մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը՝ ադրբեջանական բանակի մարտունակության մասին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին