▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ գրասենյակի դեմ բողոքող քաղաքացիները հանդիպել են Տիգրան Սարգսյանի հետ

galatv.am-ը գրում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ  ՀՀԿ շենքի դիմաց բողոքի ակցիա էին  իրականացնում մայրաքաղաքի Բուզանդի փողոցի բնակիչները:

Նրանք նախ հավաքվել են ՀՀԿ մասնաշենքի գլխավոր մուտքի դիմաց, որից հետո տեղափոխվել են գրասենյակի այն հատված, որտեղից հիմնականում ներս են մտնում Սերժ և Տիգրան Սարգսյանները: Բնակիչները փակել են ճանապարհի այդ հատվածը և հայտնում են, որ չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը չի ընդունել իրենց:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է  բողոքող բնակիչների հետ և խոստացել է  երեքշաբթի օրը, ժամը 20-ին ընդունել քաղաքացիներին: Վերջիններս, սակայն, պնդել են, որ իրենց հուզում է խնդիրների լուծումը, այլ ոչ թե բուն հանդիպումը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին