▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ն մարդկային կերպար կստանա, երբ դուրս գան անմարդկային դեմքերը

«Միայն Կարեն Կարապետյանի կամ Վիգեն Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելով այդ կուսակցությունը մարդկային կերպար չի ստանա: Մարդկային կերպար կստանա, երբ նրանց մտնելուց հետո դուրս գան նաև անմարդկային դեմքերը: Այս դեպքում մարդիկ կհավատան, որ ՀՀԿ-ն ուզում է փոխվել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա համոզմամբ՝ վարչապետի՝ ՀՀԿ-ին անդամակացելը ճիշտ քայլ էր.

«Դա պետք էր, որպեսզի նա կարողանար գործել: Հետագայում մնալու ու շարունակելու գործունեությունը հնարավոր չէր՝ առանց քաղաքական հենարանի»,-հավելեց քաղտեխնոլոգը:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին