▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիասթափություններ և թիկունքից հարվածներ միշտ էլ ստացել եմ. Վլադիմիր Պողոսյան

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է «Հայաստանի ձայնը» նախագծից հայտնի երգիչ Վլադիմիր Պողոսյանի հետ:

Վլադիմիր, առաջինը ուզում էի իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված,առաջիկայում ինչե՞ր սպասի Ձեզնից Ձեր երկրպագուները:

-Այս շրջանում զբաղված եմ իմ նոր երգի ձայնագրությամբ, համագործակցում եմ Նիկ Եգիբյանի հետ, ով հանդիսանում է նաև իմ երաժշտական պրոդյուսերը: Մի քանի երգեր ընթացքի մեջ են, որոնք գրել եմ այլ երգիչների համար, փակագծերը բաց չանելով՝ նշեմ նաեւ, որ միջազգային մրցույթի մասնակցության առաջարկ եմ ստացել, որի մասին ավելի ուշ կխոսեմ: Նաեւ վերջերս նկարահանվել եմ նոր սիթքոմում, խոսքը «Ընտանյոք հանդերձ» սիթքոմի մասին է, որտեղ վերջերս նկարվեցի փոքրիկ դերում, այն կցուցադրվի դեկտեմբերին: Պետք է նշեմ, որ որպես դերասան չեմ փայլում, բայց անսահման սիրում եմ այդ մասնագիտությունը և ամենակարևորը այս դեպքում սերն է, եթե մի բան սիրով անես, արդյունքը դրական կլինի:

Դուք հայտնի դարձաք «Հայաստանի ձայնը» նախագծից, հետաքրքիր է՝ բացիհայտնիությունից էլ ի՞նչ է տվել Ձեզ նախագիծը, եւ հնարավո՞ր է արդյոք Ձեզ կրկինտեսնենք նման նախագծերում:

- Չեմ կարծում, որ Հայաստանում նույն ֆորմատի մրցույթի նորից կմասնակցեմ, արտերկրում` մեծ սիրով: «Հայաստանի Ձայնն» ինձ համար լուրջ սկիզբ էր ամեն ինչ նոր թափով սկսելու համար, քանի որ այն Երգի թատրոնից դուրս գալուց հետո առաջին լուրջ քայլն էր:

Հետաքրքիր է՝ այն պատկերացումները, որ ունեիք մինչեւ հայկական շոու բիզնես մտնելը,իրականությանը համապատասխանեցի՞ն: Հիասթափություններ ունեցա՞ք, թե հայկականերգարվեստ Ձեր մուտքը իրականում շատ հարթ ստացվեց:

- Հայկական իրականության մեջ չկա շոու բիզնես, կա միայն բիզնես, որովհետև արվեստը գնալով պակասում է: Հեշտությամբ ոչինչ չի տրվել ինձ ամեն ինչին հասել եմ մեծ համառությամբ և պայքարելով, ինչպես Շառլ Ազնավուրն է ասել՝ «Մարդիկ ինձ ամեն ինչ կներեն, բայց ոչ իմ հաջողությունները»: Հիասթափություններ և թիկունքից հարվածներ միշտ էլ ստացել եմ, սակայն շնորհակալ եմ նաև դրանց համար, այն ինչ ինձ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում:

Վլադիմիր, ամռանը մկրտվեցիք, կպատմե՞ք արդյոք որեւէ փոփոխություն զգացիք Ձերկյանքում այդ իրադարձությունից հետո, եւ թե ինչպե՞ս են Ձեր եւ Ձեր կնքահորհարաբերությունները, ինչպիսի՞ն է Հայկոն որպես կնքահայր:

- Այո, վերջապես իսկական Քրիստոնյա եմ, ես հավատում եմ Աստծուն և Նրա ազդեցությունն իմ կյանքում միշտ է եղել և կլինի: Իսկ կնքահայրս և կնքամայրս շատ հարազատ են ինձ, Անահիտի հետ շատ լավ ընկերներ ենք մոտ 10 տարուց ավելի, ընտրեցի նրանց և սիրով համաձայնեցին ինչի համար ինքս էլ ուրախ եմ շատ, որ աշխարհի ամենալավ կնքահայրն ու կնքամայրը ես ունեմ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին