«Հիմա չեն կարա չէ՞ ասեն՝ Լավրովը սուտ ա ասում, Լավրովի ջեբը պլան են գցել, Լավրովին Սերժն ու Ռոբերտը կաշառել են: Մարդը հստակ ասաց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո, կողմերի միջև կար ընկալում, որ ԼՂ կարգավիճակի հարցը պիտի շարունակվի բանակցությունների միջոցով, բայց այն փակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում պաշտոնապես Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի երեկվա ասուլիսին: Դիմելով Փաշինյանին՝ Զոհրաբյանը շարունակեց. «Եթե գտնում ես, որ Լավրովը ստում է, հայտարարիր այդ մասին»: |
Թարմացված․ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա ասուլիսին. «Եթե ՌԴ ԱԳ նախարարն է ոչնչացնում ՀՀ իշխանություններին, հաջորդ պատասխանն այս իշխանությունը ստանալու է ՌԴ նախագահից: Լավրովը մի քանի կարևորագույն բացահայտում արեց՝ հայտարարեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անգամ, ԼՂ կարգավիճակի հարցը բաց էր ու կողմերի միջև կար ըմբռնում... Այսինքն՝ էն, որ Նիկոլն ասում է՝ Արցախը հլը քարե, բրոնզե դարում հանձնված էր Ադրբեջանին, Լավրովն ասում է՝ պատերազմից հետո երեք կողմերի միջև կար ըմբռնում, որ ԼՂ կարգավիճակի հարցը պիտի շարունակել քննարկել, բայց այն փակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում պաշտոնապես Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում»,- նշել է Զոհրաբյանը: |