Փեթակի տարածքում մետրոյի նոր կայարան կարող է կառուցվել, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Քննարկում ենք Փեթակի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը, իսկ Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն նույն գծով շարունակվելու է դեպի Դավթաշեն ու Աջափնյակ վարչական շրջանի խորքը», - ասաց նա։
Ավինյանը նշեց, թե Երևանի քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի Հայաստանն ունենա կայարանների բացում։