Armradio.am–ը հարցազրույց ունի երգչուհի Սիրուշոյի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Դուք հայաստանյան «Եվրատեսիլի» պատմության մեջ մնացիք լավագույն արդյունք գրանցած երգչուհի, ի՞նչ դասեր պետք է քաղել որպեսզի նման արդյունքներ չգրանցվեն:
-Ինչպես դուք, այնպես էլ ես հույս ունեմ, որ ամեն տարի կլինեն լավ արդյունքներ: Բայց պետք չէ դա դարձնել ամբողջ կյանքի կարևորագույն մաս: Դա փառատոն է, երաժշտության տոն է, որը պետք է վայելել ու լավ ներկայանալ`հաճույք ստանալ մասնակցությունից, իսկ մենք էլ հաճույք ստանանք այն դիտելուց: Այս տարի էլ այսպես եղավ: Ուղղակի վայելենք երաժշտությունը ու չընկնենք սխալների հետևից, այլ բոլորս լինենք արտիստների կողքին, քանի որ դա շատ դժվար է: Ինքներդ ձեզ մեկ վայրկյան պատկերացրեք ու կզգաք դժվարությունը:
-Երգը Ձեզ դուր է՞ եկել:
-Հատված եմ լսել հենց մրցույթի օրը: Դե իր տեսակի մեջ գեղեցիկ երգ է, ու չգիտեմ, թե որքան է այն մրցույթային:
-Վերջին հարցը`արդեն երկու բալիկ ունենք, ինչպես ե՞ք կարողանում հասցնել ամեն ինչ, լինել բեմում ու նրանց կողքին:
-(Ժպտում է-խմբ.): Դե փորձում եմ…, հայրս երիտասարդ տարիքում զբաղվում էր ժանգլորությամբ, ու ես հիմա եմ հասկանում` թե իրական ժանգլորությունը որն է:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում