▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա ես կարճ ցույց կտամ, թե ինչ է կատարվում մեր ուղղաթիռի ներսում․․․Փաշինյան

Հիմա ես կարճ ցույց կտամ, թե ինչ  է կատարվում  մեր ուղղաթիռի ներսում․․․Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ուղիղ միացում է իրականացրել կառավարական ուղղաթիռից ու նշել, որ հասնում են Ագարակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ վայրեջք կատարեց Ագարակ քաղաքում։ Այս պահին նա զբոսնում է քաղաքում, մոտենում է մարդկանց, նրանց որպիսությամբ հետաքրքրվում, հարց ու փորձ անում, թե տեղյա՞կ են, որ ապրիլի 5-ին հանրաքվե է լինելու։

Նրա հարցին ի պատասխան՝ հավաքված մարդիկ «այո» են բացականչում։ Տեղացիները Նիկոլ Փաշինյանին ողջունում են, մոտենում, ձեռքը սեղմում, լուսանկարահանվում, անգամ գրկախառնվում։

Նիկոլ Փաշինյանին տեղացիները նաև իրենց հուզող հարցերն են ներկայացնում, նրանք նամակներ են բերել, որ փոխանցեն վարչապետին։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին