▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա հայտնվել են մեր «չինական» տարբերակները. Ռոլանդ Գասպարյան

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր և մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը:
Ռոլանդ, «Ռեինկարնացիան» այն խմբերից է, որը ժամանակ առ ժամանակ 
անակնկալ կերպով նոր աշխատանքներ է ներկայացնում, բայց  մինչ արդեն պատրաստի գործերը միշտ չէ, որ պատմում է դրանց մասին: Այնուամենայնիվ, մեզ հետ կկիսվե՞ք, 
 թե ինչո՞վ եք այս պահին զբաղված, ի՞նչ է սպասվում առաջիկայում:
Այս պահին զբաղված ենք նոր ձայնասկավառակի նախապատրաստական աշխատանքներով և բուռն համերգային գործունեությամբ թե  «House of Reincarnation»-ում, թե երկրից դուրս: Ամեն ինչ շատ լավ է խմբի ներսում, կան նաև այլ պլաններ նախատեսված, որոնց մասին դեռ շատ վաղ է խոսելը. ամեն ինչ կլինի իր ճիշտ ժամանակին:
Ձեր տեսահոլովակներին հեռուստադիտողը միշտ սիրով է սպասում, քանի որ
դրանցում կա ամենակարևորը՝ «մի բուռ  ժպիտ» անկախ երգի անվանումից և ոճից, ե՞րբ եք հեռուստադիտողին ժպիտի ձեր հերթական չափաբաժինը փոխանցելու 
 տեսահոլովակի տեսքով:
Շուտով սպասվում է պրեմիերա հերթական remake-ով, կրկին հին ու սիրված երգի հիման վրա: Նույն երգով նկարահանել ենք տեսահոլովակ, որը շատ շուտով հասանելի կլինի բոլորին: Այս երգերի remake-ները մեզ արդեն մի առանձին նախագծի են բերում, որը լի կլինի նման երգերով, բացի այդ Սայաթ Նովայի remake-ից հետո ինձ շատերն էին ասում, որ կրկին պետք է անել նման մի բան: Տեսնենք, Աստված առաջ…
Շուտով «Մի քանի հոգի» նախագծի շրջնակում համերգ է նախատեսվում, մի 
 փոքր մանրամասներ կներկայացնե՞ք: Միայն համերգով կսահմանափակվե՞ք, թե 
 գուցե համատեղ տեսահոլովակ էլ կնկարահանեք:
Այո, «Մի քանի հոգի»-ին համերգի է պատրաստվում և համերգի հետ միասին սպասվում են նոր երգեր, որոնցից լավագույնները, հուսով եմ, տեսահոլովակներ կունենան: Պարզապես մեզ մոտ ժամանակի խնդիր կա, քանի որ ամեն մեկս ունենք մեր առանձին կյանքի փորձությունները, զբաղվածությունները, իսկ հավաքվելուն պես հաստատ մի նոր բան ծնվում է թե համերգի, թե երգի, թե տեսահոլովակի տեսքով:
Ռոլանդ, դուք մատուցում եք երաժշտության մի տեսակ, որով, թերևս, միակն 
 եք ոլորտում, դա ավելի շատ պատասխանատվությո՞ւն, թե հանգստություն է 
 հաղորդում Ձեզ:
Այն, որ միակն ենք, կարծում եմ, ինչ-որ երաժշտական ոճ ներկայացնելու պատճառով չէ, այլ հակառակը, դա հետևանքն է նրա, որ մենք մեզ շրջանակների մեջ չենք դնում՝ ներկայացնելով ինչ-որ մի ոճ: Ինչպես ասել է իմ սիրելի Ջեյմս Բրաունը՝ «Ժամանակը մեր հետևից չի հասցնում հորինել այդպիսի մի ոճ, ինչը, որ ներկայացնում ենք մենք»: Մենք անում ենք այն, ինչ, որ զգում ենք և դա  ամենակարևորը իսկականն է: Այն, ինչ մենք անում ենք, հորինված չէ, ու այնպես էլ չէ, որ միակն ենք, հիմա հայտնվել են մեր «չինական» տարբերակները, որ նվագում են այնպիսի երաժշտություն, ինչը մենք տարիներ առաջ էինք նվագում, բայց քանի որ երաժշտությունն էլ ինձ համար տիեզերքի նման մի բան է ու տիեզերքի հետ կապ ունի, ես փորձում եմ երբեք չսահմանափակվել ինչ-որ մի ուղղությամբ, փորձում եմ սահմաններ չդնել իմ դիմաց և լինել անկեղծ զգացմուքներիս հետ:
Ձեր կինը՝ Գայանեն, հաճախ է պատմում Ձեր մասին, նկատելով, որ դուք շատ ռոմանտիկ մարդ եք, հետաքրքիր կլինի Ձեր մոտեցումը, ինչու չէ նաև 
 խորհուրդը, թե ինչպե՞ս կարելի է կնոջը իսկապես երջանիկ դարձնել, քանի որ 
 շատերի կարծիքով անսահման սերը պետք է արարքներով ցույց  տալ:
Ինձ համար առաջին հերթին մարդ պետք է լինի իսկական եւ ձեւականությունների հետեւից չընկնի. սա ինձ համար իսկապես ամենակարեւորն է հարաբերություններում: Այն, ինչ արել եւ անում եմ կնոջս համար, ինչ-որ բաներից ելնելով չէ, դրանք ես անում եմ, քանի որ այդպես եմ ուզում, զգում եմ, որ այդ պահին այդպես եմ ուզում վարվել եւ անում եմ, նույնպես էլ նա է մտածում: Լուսաբացը ամեն օր այդքան գեղեցիկ չէ, բայց օրեր կան, երբ ամենագեղեցիկն է եւ մնացած բոլոր օրերի տեղն այսպես ասած լրացնում է իր մեկ օրվա գեղեցկությամբ: Ինձ համար հիմարություն է, երբ ասում են սերը արարքներով է պետք ցույց տալ: Պետք է սիրել և սիրվել, ամեն մեկը չէ, որ արժանի է սիրելու կամ սիրվելու, իսկ երբ սիրում ես, հաստատ երեւում է եւ էլ ցույց տալ, կարծում եմ, պետք չէ: Առհասարակ, կյանքում ոչինչ պետք չէ ցույց տալ, եթե մի բան թանկ է եւ արժանավոր, նա ինքն իրեն արդեն ցույց է տալիս:
Գիտեմ, որ սիրում եք անկնկալներ մատուցել, հետաքրքիր է՝ ավելի շատ սիրում 
 եք, երբ դո՞ւք եք դրանց հեղինակը, թե երբ Ձեզ են անակնկալ անում:
Իմ կյանքը լի է անակնկալներով, ինչի համար շատ շնորհակալ եմ Աստծուն այսպիսի զարմանահրաշ կյանք ու բաց աչքեր ինձ տալու համար: Ես ինքս էլ եմ շատ սիրում անակնկալներ մատուցել, եւ ասեմ, որ անակնկալները հենց անակնկալ հատկություն ունեն՝ երբեք չգիտես, թե դա լավ է լինելու, թե վատ, չնայած, որ առողջ միտք ունեցող մարդկանց մոտ միշտ էլ դրանք լավ են ստացվում:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Life.panorama.am-ը գրում է, որ այսօրվա իր զրուցակիցը «Ռեինկարնացիա» խմբի հիմնադիր և մեներգիչ Ռոլանդ Գասպարյանն է:


Ռոլանդ, «Ռեինկարնացիան» այն խմբերից է, որը ժամանակ առ ժամանակ անակնկալ կերպով նոր աշխատանքներ է ներկայացնում, բայց  մինչ արդեն պատրաստի գործերը միշտ չէ, որ պատմում է դրանց մասին: Այնուամենայնիվ, մեզ հետ կկիսվե՞ք, թե ինչո՞վ եք այս պահին զբաղված, ի՞նչ է սպասվում առաջիկայում:

Այս պահին զբաղված ենք նոր ձայնասկավառակի նախապատրաստական աշխատանքներով և բուռն համերգային գործունեությամբ թե «House of Reincarnation»-ում, թե երկրից դուրս: Ամեն ինչ շատ լավ է խմբի ներսում, կան նաև այլ պլաններ նախատեսված, որոնց մասին դեռ շատ վաղ է խոսելը. ամեն ինչ կլինի իր ճիշտ ժամանակին:

Ձեր տեսահոլովակներին հեռուստադիտողը միշտ սիրով է սպասում, քանի որ դրանցում կա ամենակարևորը՝ «մի բուռ  ժպիտ» անկախ երգի անվանումից և ոճից, ե՞րբ եք հեռուստադիտողին ժպիտի ձեր հերթական չափաբաժինը փոխանցելու տեսահոլովակի տեսքով:

Շուտով սպասվում է պրեմիերա հերթական remake-ով, կրկին հին ու սիրված երգի հիման վրա: Նույն երգով նկարահանել ենք տեսահոլովակ, որը շատ շուտով հասանելի կլինի բոլորին: Այս երգերի remake-ները մեզ արդեն մի առանձին նախագծի են բերում, որը լի կլինի նման երգերով, բացի այդ Սայաթ Նովայի remake-ից հետո ինձ շատերն էին ասում, որ կրկին պետք է անել նման մի բան: Տեսնենք, Աստված առաջ…

Շուտով «Մի քանի հոգի» նախագծի շրջնակում համերգ է նախատեսվում, մի փոքր մանրամասներ կներկայացնե՞ք: Միայն համերգով կսահմանափակվե՞ք, թե գուցե համատեղ տեսահոլովակ էլ կնկարահանեք:

Այո, «Մի քանի հոգի»-ին համերգի է պատրաստվում և համերգի հետ միասին սպասվում են նոր երգեր, որոնցից լավագույնները, հուսով եմ, տեսահոլովակներ կունենան: Պարզապես մեզ մոտ ժամանակի խնդիր կա, քանի որ ամեն մեկս ունենք մեր առանձին կյանքի փորձությունները, զբաղվածությունները, իսկ հավաքվելուն պես հաստատ մի նոր բան ծնվում է թե համերգի, թե երգի, թե տեսահոլովակի տեսքով:

Ռոլանդ, դուք մատուցում եք երաժշտության մի տեսակ, որով, թերևս, միակն եք ոլորտում, դա ավելի շատ պատասխանատվությո՞ւն, թե հանգստություն է հաղորդում Ձեզ:

Այն, որ միակն ենք, կարծում եմ, ինչ-որ երաժշտական ոճ ներկայացնելու պատճառով չէ, այլ հակառակը, դա հետևանքն է նրա, որ մենք մեզ շրջանակների մեջ չենք դնում՝ ներկայացնելով ինչ-որ մի ոճ: Ինչպես ասել է իմ սիրելի Ջեյմս Բրաունը՝ «Ժամանակը մեր հետևից չի հասցնում հորինել այդպիսի մի ոճ, ինչը, որ ներկայացնում ենք մենք»: Մենք անում ենք այն, ինչ, որ զգում ենք և դա  ամենակարևորը իսկականն է: Այն, ինչ մենք անում ենք, հորինված չէ, ու այնպես էլ չէ, որ միակն ենք, հիմա հայտնվել են մեր «չինական» տարբերակները, որ նվագում են այնպիսի երաժշտություն, ինչը մենք տարիներ առաջ էինք նվագում, բայց քանի որ երաժշտությունն էլ ինձ համար տիեզերքի նման մի բան է ու տիեզերքի հետ կապ ունի, ես փորձում եմ երբեք չսահմանափակվել ինչ-որ մի ուղղությամբ, փորձում եմ սահմաններ չդնել իմ դիմաց և լինել անկեղծ զգացմուքներիս հետ:

Ձեր կինը՝ Գայանեն, հաճախ է պատմում Ձեր մասին, նկատելով, որ դուք շատ ռոմանտիկ մարդ եք, հետաքրքիր կլինի Ձեր մոտեցումը, ինչու չէ նաև խորհուրդը, թե ինչպե՞ս կարելի է կնոջը իսկապես երջանիկ դարձնել, քանի որ շատերի կարծիքով անսահման սերը պետք է արարքներով ցույց  տալ:

Ինձ համար առաջին հերթին մարդ պետք է լինի իսկական եւ ձեւականությունների հետեւից չընկնի. սա ինձ համար իսկապես ամենակարեւորն է հարաբերություններում: Այն, ինչ արել եւ անում եմ կնոջս համար, ինչ-որ բաներից ելնելով չէ, դրանք ես անում եմ, քանի որ այդպես եմ ուզում, զգում եմ, որ այդ պահին այդպես եմ ուզում վարվել եւ անում եմ, նույնպես էլ նա է մտածում: Լուսաբացը ամեն օր այդքան գեղեցիկ չէ, բայց օրեր կան, երբ ամենագեղեցիկն է եւ մնացած բոլոր օրերի տեղն այսպես ասած լրացնում է իր մեկ օրվա գեղեցկությամբ: Ինձ համար հիմարություն է, երբ ասում են սերը արարքներով է պետք ցույց տալ: Պետք է սիրել և սիրվել, ամեն մեկը չէ, որ արժանի է սիրելու կամ սիրվելու, իսկ երբ սիրում ես, հաստատ երեւում է եւ էլ ցույց տալ, կարծում եմ, պետք չէ: Առհասարակ, կյանքում ոչինչ պետք չէ ցույց տալ, եթե մի բան թանկ է եւ արժանավոր, նա ինքն իրեն արդեն ցույց է տալիս:

Գիտեմ, որ սիրում եք անկնկալներ մատուցել, հետաքրքիր է՝ ավելի շատ սիրում եք, երբ դո՞ւք եք դրանց հեղինակը, թե երբ Ձեզ են անակնկալ անում:

Իմ կյանքը լի է անակնկալներով, ինչի համար շատ շնորհակալ եմ Աստծուն այսպիսի զարմանահրաշ կյանք ու բաց աչքեր ինձ տալու համար: Ես ինքս էլ եմ շատ սիրում անակնկալներ մատուցել, եւ ասեմ, որ անակնկալները հենց անակնկալ հատկություն ունեն՝ երբեք չգիտես, թե դա լավ է լինելու, թե վատ, չնայած, որ առողջ միտք ունեցող մարդկանց մոտ միշտ էլ դրանք լավ են ստացվում:


Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին