▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմարի նման ես վարվում․ Տիկնիզյանն՝ իրեն սադրող լրագրողին

«Լոկոմոտիվի» հայ պաշտպան Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի «Լոկոմոտիվ»- «Դինամո»(1-3)խաղից հետո պարտվելուց հետո չի պատասխանել լրագրողների հարցերին: Հանդերձարան շտապող Տիկնիզյանի ուղղությամբ  լրագրողներից մեկը բղավել է՝ թե ֆուտբոլիստն ի՞նչ կասի Մոսկվայի «Սպարտակ» հնարավոր տրանսֆերի մասին, ինչին ի պատասխան հայ ֆուտբոլիստը հունից դուրս է եկել.

«Վարվիր արժանապատվորեն։ Եթե ​​դուք այստեղ եք, հարգանքով վերաբերվեք մեզ՝ ֆուտբոլիստներիս։ Հատկապես պարտությունից հետո։ Ի դեպ, ես քեզ բազմիցս պատասխանել եմ: Այժմ հիմարի նման ես վարվում»,- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին