▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմնական զոհ կդառնա Մհեր Գրիգորյանը, որ Փաշինյանը կարողանա ինքն իրեն մաքրել»․ Ռուբեն Հակոբյան

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի հաստատման մասին ասում էր՝ դարակազմիկ որոշում է, որ մենք ընդունեցինք։ Դրանով նա ժողովրդի էմոցիաներն է գողանում»,-«Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։ Նա զարմանք արտահայտեց, որ կանոնակարգի հաստատման քվեարկությանը մասնակցած բոլոր 67 հոգին էլ կողմ են քվեարկել․ «Ես իմ պառլամնենտական հիշողությամբ չեմ հիշում, որ այդպիսի շատ հակասական, մտահոգող օրինագիծ լինի, և ամբողջ քաղաքական իշխանությունը կողմ քվեարկի դրան։ Փաշինյանը դրանով բոլորին հանցակից է դարձնում։ Կտեսնեք, որ առաջիկայում ինչ-որ պահի հիմնական զոհ կդառնա Մհեր Գրիգորյանը, որովհետև կանոնակարգի քննարկման ժամանակ նա էր հիմնականում հարցերին պատասխանողը, մյուսները, կարելի է ասել, իրար հակասելով ասում էին, որ մենք գործ չունենք, այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահը, պատասխանատուն Մհեր Գրիգորյանն է»,-նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ «առաջիկայում ամենաանհրաժեշտ զոհը, որ պետք է Նիկոլ Փաշինյանը մատուցի և կարողանա ինքն իրեն մաքրել, Մհեր Գրիգորյանն է»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին