Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին երգիչ Արթուր Իսպիրյանը, խոսելով Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման մասին, որի դեմ անկացված բողոքի ցույցերին անձամբ մասնակցում է, ասել է.
«Հարցն Աֆրիկյանների շենքը չէ, բարկությունը Երևան քաղաքի հետ կապված ուղղակի կուտակվել է, իսկ Աֆրիկյանների շենքն դարձավ պատճառ, որ մարդիկ արտահայտվեն: Երբ նայում ես Հին Երևանի նոր նախագիծը, հասկանում ես, որ այն ամաչելու նախագիծ է: Հին Երևանը չի կարելի այդպես պատկերացնել և ներկայացնել: Ինչ-որ տնակ կառուցելով չի կարելի անունը դնել Հին Երևան: Հին Երևանը լեգո չէ, որ այստեղից հավաքեն և լեգոյի նման այլ տեղ հավաքեն: Հին Երևանը գեղեցիկ է իր տեղում և դրա մասին պետք է ավելի շուտ մտածեին, թեև հիմա էլ դեռ ուշ չէ»: