▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հին Թաղեր գյուղն անցավ ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ. Wargonzo

Հին Թաղեր գյուղն անցավ ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ: Այս մասին հայտնում է ռուսական Wargonzo նախագիծը:

Ըստ  Wargonzo ալիքի աղբյուրների տեղեկություններով՝  Ադրբեջանի զինված ուժերի գրոհային ջոկատին, այնուամենայնիվ, հաջողվել է գրավել Հադրութի շրջանի գյուղերից մեկը։ Այլ բնակավայրերի համար այս պահին մարտերը շարունակվում են։

Նշենք նաև, որ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանն էլ կայքերին հայտարարել էր, թե ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը, այս պահին ռազմական գործողությունները դադարել են: 

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը եւ  ում հսկողության տակ են մնալու գյուղերը»,-ասել էր նա:

Քաղաքապետի խոսքով` գյուղերի տարածքը չեզոք գոտի էր, որը զբաղեցրել էին հայ զինվորականները, այնտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել եւ միայն հարձակումից հետո են ժամանել:

Նշենք, որ Հադրութի շրջանի երկու գյուղերը՝ Հին թաղերն ու Խծաբերդը, մնացել էին հայկական կողմի վերահսկողության տակ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին