«Հիշում ե՞ք՝ նոյեմբերի 9-ի գիշերը ինչ-որ մի բունկերից հիստերիկ լայվով մեկը գոռում էր, որ հայրենիքի գեներալը փախել ա ու պետք ա դատվի, դատվի, դատվի»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակացության և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Հիշո՞ւմ եք, հետո որ քրեական գործ հարուցվեց։ Հիմա մի հատ բան եմ ձեզ ուզում ասել՝ հարուցվել է քրեական գործ, որը կարճվել ա։ Մեր, այսպես կոչված, փախուստի հետ կապված քրեական գործ հարուցելու հիմք հանդիսացել էր ֆեյսբուքյան օգտատեր Ռեգինա Պրազյանի գրառումը։ Դա փաստաթուղթ ա, դա կա։ Վրան ստորագրել ա Գլխավոր դատախազը, Հատուկ քննչական ծառակության պետը, քննիչներ և այլ։ Դրանով ես, կարծում եմ, էդ հարցը եկեք փակենք և մոռանանք»,- ասաց նա։ Արթուր Վանեցյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում։ |
«Հիշո՞ւմ եք, որ մեկը բունկերից հիստերիկ լայվով գոռում էր»․ Արթուր Վանեցյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet