Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցություններին, որոնք արդեն մեկնարկել են, ըստ RIA-ի, հնարավոր է, որ կողմերն անդրադառնան նաև ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու հարցին։
«Պեսկովը, խոսելով այս փաստաթղթի ստորագրման հեռանկարի մասին, առաջարկել է սպասել բանակցությունների ավարտին»,- գրում է աղբյուրը։
Ըստ Կրեմլի՝ Սոչիում ծրագրվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։
Օրակարգում են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր։
Հավելենք, որ քիչ առաջ Սոչիում ավարտվեց Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը, Պուտինը հայտարարեց, որ կողմերը համապատասխանեցրել են համատեղ հայտարարությունը: