▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հնարավոր է իմ այցը Երևան». Չավուշօղլու

«Հնարավոր է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելի Անկարա, իսկ ես՝ Երևան»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Взгляд-ը:

http://asekose.am/upload/news/admin/2016/05/574c3950bd920_medium.jpeg

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշել է. «Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական ​​քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Մյուս կողմից, պատերազմի ավարտից հետո Թուրքիան դրական ազդակներ է տվել. եթե ​​Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը: Ադրբեջանն արդեն առաջարկել է Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին