▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնչել են սպառնալիքներ. Նիկոլ Փաշինյանը դուրս է եկել Արմեն Սարգսյանի տնից

Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արմեն Սարգսյանի տուն, որտեղից դուրս է եկել 10 րոպե առաջ: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:

«Նա անձնական անվտանգությանը սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է, որպեսզի ՀՀ նախագահը ստորագրի Օնիկ Գասպարյանին ազատելու իր հրամանը»,-գրում է ալիքը:

Հավելենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է այս հրապարակմանը, որը ներկայացնում ենք ստորև․

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել են: Քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը վատառողջ է, վարչապետը տեսակցելու նպատակով այցելել էր նրան:

Բնականաբար, Հանրապետության նախագահն ու վարչապետն անդրադարձել են նաև երկրի ներքաղաքական իրավիճակին: Տարածվող այլ տեղեկությունները բացարձակապես սուտ են, և փորձ են ավելի սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:

Մեկ անգամ ևս հորդորելով ձեռնպահ մնալ սադրիչ և կեղծ տեղեկություններ տարածելուց, միաժամանակ, կրկին ընդգծում ենք, որ Հանրապետության նախագահն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և համապետական ու համազգային շահերով, գործում է իր սահմանադրական լիազորությունների շրջանակում: 

Կարդացեք նաև՝Փաշինյանը ցանկանում է մարտի 1-ի երթը տանել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին