▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնդկաստանը Հայաստանին ավելի քան 244 մլն դոլարի զենք ու զինամթերք կմատակարարի․ The Economic Times

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել, գրում է  Economic Times-ը:

Ըստ կայքի՝ երկու երկրների կառավարությունները զենքի և զինամթերքի մատակարարման պայմանագրերը ստորագրել են այս ամսվա ընթացքում։

Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք:

Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

Հավելենք,որ Վլադիմիր Մարտիրոսյանն այս առիթով գրել է․ 

Դուք իրո՞ք մտածում եք, որ Հնդկաստանից սպառազինություն գնելու այս ինֆորմացիոն սլիվը պաշտպանական և անվտանգային գերակայությունների վերաիմաստավորման արդյունքում արված գործողություն է: Դրա համար կար երկու տարի, օր ու գիշեր աշխատելու և ողջ պաշտպանական պարագիծը, ենթակառուցվածքներն ու սպառազինությունը կարգավորելու հնարավորություն: Դա այնքան չի արվել, որ այսօր Ադրբեջանը մեզ վրա հարձակվում է հենց մեր տարածքից:

Հնդկաստանից զենքի ձեռք բերման PR օպերացիան բացառապես ունի մեկ առաքելություն, չեզոքացնել «մենք չենք կարողանում սպառազինություն ձեռք բերել», «մենք փող ունենք, բայց մեզ չեն վաճառում» թշվառ նախադասության արդյունքում ձևավորված հանրային զայրացած արձագանքը:

P.S. Մենք շարունակաբար չենք հասկանում պոպուլիստների գերակայություններն ու նպատակները: Մի քողարկեք դա նրանով, որ ինչ որ բան են հասկացել և կանեն արդեն ճիշտը: Կանեն այն ինչն այդ պահին կապահովագրի ոչ թե երկրի շահը, այլ բացառապես իրենց իշխանության պահպանման շահը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին