▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգեբանական պատերազմի ստոր հնարքներ օգտագործելու միջոցով փորձում է մոլորեցնել մարդկանց. Վարուժան Ավետիսյանը՝ Վիտալի Բալասանյանի մասին

 

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն արձագանքելով լրագրողի հարցին, թե երեկ Վիտալի Բալասանյանն իր մամուլի ասուլիսում ասաց, որ Դուք ՊՊԾ գնդի գրավման օրը թողել եք արնաքամ լինի ոստիկան Արթուր Վանոյանը, ավելին՝ Ձեր ընկերներին էլ ասել եք՝ նա ենիչերի է, սատկացրեք դրան, պատասխանեց.

 

/filemanager/uploads/varujan_avetisyan.jpg

«Բնականաբար, նման բան չի եղել: Վանոյանը, ցավոք սրտի, զոհվել է փոխհրաձգության ժամանակ: Վիտալի Բալասանյանը 5-րդ շարասյան խոսափողներից մեկն է և փորձում է մեր ժողովրդի մեջ տեղեկատվական, հոգեբանական պատերազմի ստոր հնարքներ օգտագործելու միջոցով մոլորեցնել մարդկանց»,- ասաց Վ. Ավետիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին