▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հոգիս». Դիանա Մալենկոյի և ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի սիրառատ լուսանկարն ու գրառումը

Դերասանուհի Դիանա Մալենկոն պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում ոչ միայն իր կերտած դերերով, այլև անձնական կյանքի մանրամասներով։

Դիանան տևական ժամանակ հարաբերությունների մեջ էր դիզայներ Մհեր Գալստյանի հետ, ում մասին խոսելիս դերասանուհին դեռ տարիներ առաջ ասել էր.

«Նշանադրվել եմ իմ երազանքների տղամարդու հետ»։

Վերջին շրջանում սակայն, Դիանայի անունը կապում են ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանի հետ։ Եվ այսօր՝ Աղաջանյանի ծննդյան օրվա առթիվ դերասանուհին ինստագրամյան իր էջի story բաժնում նրա հետ համատեղ լուսանկար է հրապարակել ու գրել.

«Ծնունդդ շնորհավոր, հոգիս»։

Նշենք, որ ավելի վաղ Դիանան և Էդուարդ Աղաջանյանը մեկնել էին համատեղ հանգստի։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին