Անտիկյան ցուցասրահը/հիմնադիր՝Արմինե Անտիկյան/հերթական գեղեցիկ՝ արվեստով լի միջոցառումն է կազմակերպում Երևանում՝ ներկայացնելով Արշակ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը:
«Հոգու երևակայական դիմանկարներ» խորագրով ցուցահանդես արվեստասերները կարող են այցելել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ը՝ Օպերա Սուիթ Հյուրանոցի 13-րդ հարկում:
Արշակ Սարգսյանն իր աշխատանքներով, որոնցում միաձուլում է իրականն ու ֆանտաստիկը, մարդկայինն ու անմարդկայինը, մշակութայինն ու վայրենին, կարողանում է զարմացնել արվեստասերներին ու արվեստագետներին:
Կազմակերպիչները բոլորին սիրով հրավիրում են: