▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոռետեսությունը փոխարինելու ենք լավատեսությամբ...Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ «Իմ քայլը» դաշինքի դրամահավաքին

«Իմ քայլը» դաշինքը  ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը եւ դրամահավաք է անցկացրել։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար,  «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը  եւ պատգամավորության թեկնածուները։

 

 

 

Միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում…

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր,որ  «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները վաղը ժամը 11.00-ին լինելու են Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում, 13.30՝ Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին՝ Գյումրիի Վարդանանց հրապարակում:

 

 

 

Փաշինյանը նաեւ տեղեկացրել է, որ  վաղվանից արձակուրդի է մեկնում, որպեսզի անձամբ մասնակցի քարոզարշավին։

ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին, ընտրություններին մասնակցում է 11 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին