▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հունիսի մեկը հռչակեք ՀՀ ամենակարևոր տոն, Նիկոլ Փաշինյանի ծնունդն ա». Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան լայվի միջոցով «ամփոփել է քաղաքական ու աշխատանքային շաբաթը։

 

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, Շարմազանովն ասել է. «Այս ասուլիսը ևս մեկ անգամ ցուցիչն էր նրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և անձամբ ինքը քաղաքական ստախոսության, խաբեության, և ժողովրդին մոլորեցնելու ջատագովներ են։ Երբ նա գալիս էր իշխանության, հազար ու մի հրաշք էր խոստանում, բայց ասուլիսի ընթացքում նա չխոսեց ո՛չ կախարդական փայտիկից, ո՛չ կարմիր գծերի հանումից, ո՛չ թոշակների ու աշխատավարձերի շեշտակի բարձրացումից»։

 

 

Նա ասաց, որ գործելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին իշխանություններից. «Լավ, ինչքա՞ն կարելի ա խոսել նախկին իշխանություններից։ Ուրիշին սևացնելով, քար նետելով՝ ինքը չի կարող բյուրեղանալ։ Նիկոլը այլևս ընդդիմադիր պաշտոնյա չէ, որ քար նետելով՝ իր հանապազօրյա հացը վաստակի»։

Անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու կառավարության որոշմանը՝ Շարմազանովն ասաց. «Հերթական շոուն ա անում, քաղաքացու օր ա ուզում նշի, և իրա կառավարության անդամներից մեկն էլ կանգնում, ասում ա՝ էս քաղաքացու օրը սեպտեմբերի 21-ից հետո երկրորդ կարևոր օրն ա։ Սա ուղղակի անարգանք ա մեր բանակի նկատմամբ, բա հունվարի 28-ը ո՞ւր կորավ, Երկրապահի օրը, Մայիսի 9-ը ո՞ւր կորավ։ Եթե տենց ա, հունիսի մեկը հռչակեք ՀՀ ամենակարևոր տոն. Ձեր Նիկոլ Փաշինյանի ծնունդն ա»։   

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին