tert.am-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, անդրադառնալով 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուն, ասել է, որ ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվելու են: Այսինքն՝ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի. միայն ՀՀ քաղաքացու անձնագիր և աշխատանքային պայմանագիր: Բացի բյուրոկրատական քաշքշուկները, կարևոր խնդիր է նաև պետտուրքեր վճարելու պահանջի վերացումը, ինչի հետևանքով ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարի հաշվարկով՝ մոտ-15-20 միլիոն ԱՄՆ դոլար կմնա ՀՀ աշխատանքային միգրանտների գրպանում: «Եթե մարդը գնում է ուսուցման համար, ուսուցման հիմքով պետք է Ռուսաստանում կամ Ղազախստանում մնա, անշուշտ, այս մասին հավաստող փաստաթուղթ է պետք, եթե մարդը ուզում է գնալ աշխատելու, միայն աշխատանքի պայմանագիրը բավարար է, այլևս պետք չէ աշխատելու համար լրացուցիչ համաձայնություն, թույլատվություն ձեռք բերել»,- ասել է Գագիկ Եգանյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում