Հունվարի 1-ից իշխանությունները թանկացնելու են քաղաքային տրանսպորտի վճարը։ Այս մասին Արաբկիր վարչական շրջանում իրականացվող ակցիայի ժամանակ տեղեկացրել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
Նա նշել է, որ ՔՊԿ-ն տրանսպորտի գինը հասցնելու է մինչև 300 դրամ։ Իսկ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստում «Մայր Հայաստանը» ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար թողնել 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը դարձնել 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։
Սոնա Աղեկյանը քաղաքացիներին կոչ է արել սատարել «Մայր Հայաստանի» նախագծին և միասին պայքարել ՔՊԿ-ի թալանի դեմ։