▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին.Դեմոյան

Պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Հունվարի 28-ին, պատերազմի ավարտից երկուս ու կես ամիս անց, բոլորս ՊԵՏՔ է տեղեկանանք պատերազմի արդյունքում մեր զոհերի ու վիրավորների (բոլոր աստիճանները), անհետ կորածների ու գերեվարվածների ԻՐԱԿԱՆ թվերի մասին։ ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ։ Նրանք բոլորը մերն են, հետևաբար մենք էլ պահանջելու ենք ․․․ Սա ռազմական գաղտնիք չէ, այլ հարգանքի նշան սեփական քաղաքացիների ճակատագրի ու ցուցաբերած անձնազոհության հանդեպ։ Ոչ մի պարագայում իրավունք չունենք հերթական չբացահայտված ու կոծկված ցավագին ու ողբերգական դրվագով նոր էջ բացել մեր նորագույն պատմության մեջ։

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ առերեսվելու ճշմարտության հետ, որպես նախապայման ցավը հաղթահարելու և ապագայի գինը հասկանալու համար․․․»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին