▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հուսով եմ՝ արդյունավետ կլինի». Ալիևը՝ իր և Փաշինյանի հադիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով ապրիլի 6-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, ասել է՝ ակնկալում է, որ այն արդյունավետ կլինի:

http://asekose.am/filemanager/uploads/aliyev.jpeg

Այս մասին փոխանցում է «Интерфакс-Азербайджан»-ը:

«Արդեն մի քանի հանդիպում տեղի է ունեցել, և մենք պետք է շարժվենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. որքան հնարավոր է՝ կարճ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանը ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից»,- նշել է Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին