▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հովհաննես Հովհաննիսյանին չի բավարարել հարազատ երեխաներին դատարանի սահմանված չափով ալիմենտ վճարելու հեռանկարը». Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան»  ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը.

«Երկու լուր ունեմ՝ լավ և վատ: Սկսեմ լավից: Ուրեմն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թիվ ԵԴ/41349/02/19 գործով բավարարել է ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հովհաննիսյան Հովհաննեսի նախկին կնոջ հայցը: Ըստ դատարանի վճռի՝ Հովհաննիսյան Հովհաննեսը պարտավոր է իր «ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ երրորդի չափով» իր հարազատ երեխաներին ալիմենտ վճարել: Դա լավ է:

Իսկ վատն այն է, որ Հովհաննիսյան Հովհաննեսը համաձայն չէ վճռի հետ և այն բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այսինքն՝ վերջինիս չի բավարարել հարազատ երեխաներին դատարանի սահմանված չափով ալիմենտ վճարելու հեռանկարը:

Ահա, այսպիսի լուրեր ենք ստանում datalex.am կայքից: Հետևենք իրադարձությունների զարգացմանը: Շնորհակալություն datalex.am-ին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին