▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում». Խորեն Բայրամյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Խորեն Բայրամյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն ռուսական «Ռոստովի» 28-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Բայրամյանը Հայաստանի հավաքականին կմիանա արդեն առաջիկա հավաքի ընթացքում` պատրաստվելու ՈւԵՖԱ Ազգերի Լիգայի մրցաշարին:

Խորեն Բայրամյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 2-ին՝ Տավուշի մարզի Կոթի գյուղում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել հետևյալ թիմերում․

«Ռոստով» (Ռուսաստան) - 2011-2013

«Ռոտոր» (Ռուսաստան) - 2013-2014

«Վոլգար» (Ռուսաստան) - 2014-2015

«Ռոստով» (Ռուսաստան) - 2015-2018

«Ռուբին» (Ռուսաստան) - 2018-2019

«Ռոստով» (Ռուսաստան) - 2019

խորեն-բայրամյան - Page 2 of 2 - Armsport.am

28-ամյա ֆուտբոլիստը կիսվել է իր առաջին տպավորություններով.

«Շատ հպարտ եմ, որ խաղալու եմ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում: Ես և ընտանիքս շատ երջանիկ ենք, որ այս ամենը վերջապես իրականություն դարձավ: Անհամբերությամբ սպասում եմ՝ երբ եմ առաջին անգամ խաղադաշտ դուրս գալու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին