▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը ծառայողական մեքենայով վթարի է ենթարկվել և փորձել է կոծկե՞լ դա

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման պարագլուխ Կարեն Պետրոսյանը, ով այս տարվա հուլիսին նշանակվել էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ըստ հավաստի աղբյուրների՝ մեկ շաբաթ առաջ իր ծառայողական մեքենայով անձնական կարիքների համար Գյումրիից եկել էր Երևան, վերադառնալիս ավտովթարի էր ենթարկվել և մինչ օրս գտնվում է հիվանդանոցում։ Այդ մասին ոչ մի տեղ, ոչ մի բառ չգրվեց մինչ օրս։

 

 

Հիմա էլ փորձում են գումար հայթայթել, որպեսզի վերանորոգեն մեքենան ու ցույց տան, ասես ոչինչ չի եղել։

Հասկանալի չէ, թե ինչ իրավունքով է իբր արդարության այս առաջմարտիկն իր քմահաճույքով ծառայողական մեքենա շահագործում, դեռ մի բան էլ վթարի ենթարկվում ու փորձում կոծկել դա։

Նյութի աղբյուրը՝ Blognews.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին