▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն հաստատել է բարձրաստիճան ոստիկանների դեմ քրեական գործի առկայությունը

Ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների  կողմից  վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հատկանիշներով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ,  կատարվում է նախաքննություն: «Փաստինֆո»-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ տեղեկացնելով, որ  նախաքննության շրջանակներում  հարցաքննվել  են մի շարք վկաներ, իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

ՀՔԾ-ից նաեւ տեղեկացրել են, որ քրեական գործի հիմք հանդիսացած նյութերը ստացել են օրերս։ «2013թ. ապրիլի 25-ին ՀՀ ոստիկանությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր, որոնցում առկա են ոստիկանության առանձին բարձրաստիճան պաշտոնյաների վաշխառությամբ զբաղվելու, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքն հափշտակելու և շորթում կատարելու հանցագործության հատկանիշներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հիշյալ դեպքերի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքիի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝  առանձնապես խոշոր  չափերի խարդախություն, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ կազմակերպված խմբի կողմից շորթում,  և 213-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վաշխառություն»,- տեղեկացնում են ՀՔԾ-ից։

Անուններ կամ այլ մանրամասներ քրեական գործի մասին  ՀՔԾ-ն չի հրապարակում՝ նշելով, որ քննության շահերից ելնելով նախաքննության ներկա փուլում այլ մանրամասներ չեն հրապարակվում: 

Իսկ մամուլում որպես խարդախությունների եւ շորթումներով զբաղվող խմբի որպես ակտիվ դերակատար նշվել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը, շոշափվում է նաեւ Շիրակի գործող ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի անունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին