▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն հնարավոր է Վանեցյանի նկատմամբ քրգործ հարուցի՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար. վաղը կհրապարակվի դատարանի որոշումը

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Կենտրոն նստավայր, դատավոր Ֆարխոյանի նախագահությամբ Դանիել Իոաննիսյանի բողոքի գործի քննությունն էր: Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

aravot.am-ն է գրում ու հիշեցնում, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանն ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Այս գրառումից հետո քաղաքացին ԱԱԾ-ից հենց ԱԱԾ բլանկով ծանուցում էր ստացել, որով պահանջում էին, որ նա հերքի իր գրառման մեջ տեղ գտած տեղեկությունը:

Ըստ բողոքող կողմի, միտում են տեսնում, որ այդ քայլով ցանկացել են քաղաքացուն հասկացնել, որ տվյալ պաշտոնյայի վերաբերյալ գրառումներ այլեւս չանի: Քաղաքացին կարող է ԱԱԾ պաշտոնական բլանկով ծանուցումը որպես ճնշում դիտարկել: Գրության հեղինակը եղել է Վահե Ենգիբարյանը՝ ԱԱԾ տնօրենի խորհրդականը, որը հրավիրվել է ՀՔԾ եւ բացատրություն տվել: Ըստ բացատրության՝ նրանք այդ գրառումը դիտարկել են ոչ միայն անձի, այլ ԱԱԾ տնօրենի հեղինակության դեմ: Դատարանում այս գործով բողոքի քննությունն արդեն ավարտվել է, կողմերի դիրքորոշումները լսել են, բայց այսօր դատարանում պետք է հարցաքննեին Վահե Ենգիբարյանին: Նա անհայտ պատճառներով չէր ներկայացել: Ոստի դատարանը միանգամից գնաց խորհրդակցական սենյակ:
 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին