▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործը եւ ընդունել վարույթ:

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին հայտնի դարձավ, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից, որը 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին