Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն է կատարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի տանը. խուզարկությունը կատարվում է ոչ թե Հրայր Թովմասյանի հայրական տանը, այլ հենց իր։
Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։
Սահմանադրական դատարանի նախագահին մեղադրանք առաջադրումը նրա փաստաբանները որակում են որպես քաղաքական հետապնդում։
Ուղիղ միացումը՝ aysor.am-ի