ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին հարցին՝ ասել է. «Հասարակ բան ա՞ Մինսկի խմբից հրաժարվելը: Հրաժարվեցինք Մինսկի խմբից, Հայաստան չկա: Եթե կա Մինսկի խումբը, ֆաշիստը Ալիևն է, եթե չկա Մինսկի խումբը, ֆաշիստը հայերն են: Կատարյալ անասուն պետք է լինել, տրամաբանությունից զուրկ՝ այս բանը չհասկանալու համար»: Հիշեցնենք՝ Կառավարությունը հայտնել էր, որ ՀՀ-ն դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Բագրատյանը տեղեկացրել է, որ հունվարի 17-ին, ժամը 14:00-ին «Միասին» շարժումը հավաք է անկացնելու Կառավարության շենքի մոտ: Դիտեք նաև՝ |
«Հրաժարվեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբից, Հայաստան չկա». Հրանտ Բագրատյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet