Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ովքեր դեռ այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է իրենից ներկայացնում «իրական Հայաստան» ասված «գաղափարախոսությունն», ապա մի քանի թեզերով դա պարզ ներկայացնեմ։
- Մենք շրջափակված ենք Թուրքիայով եւ Ադրբեջանով և այս «իրողությունը» չենք կարող փոխել։
- Մեր ոչ հեռավոր նախնիները դա չեն հասկացել, չեն ցանկացել ապրել Թուրքիայի ու Ադրբեջանի կազմում, ապստամբել են ու պատժվել են։
- Մեր թշնամությունը թուրքերի հանդեպ օգտագործել են օտար ուժերն իրենց իմպերիալիատական նպատակների համար։
Դրա համար մենք պետք է ընկալենք այս «իրողությունն» ու.
- կատարենք բոլոր պահանջները,
- մոռանալ Ցեղասպանությունը, որի համար մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ անկախ պետականություն ենք ցանկացել,
- հրաժարվել Արցախից, ինչը գիտակցված կերպով արել է «Իրական Հայաստան» կառուցող գործող իշխանությունը,
- փոխել մշակույթը, պատմությսն դասագրքերը, ջնջել անցյալի գրականությունը, որոնք ներծծված են ազգայնականությամբ և հակաթրքությամբ,
- այս, թե այն ձևակերպմամբ զիջել Սյունիքը, որը թյուրքական աշխարհի խոչընդոտն է, գուցե նաև Սևանի մի հատվածը,
Այս ամենն անելուց հետո, թուրքերը մեզ կխղճան, հիմնավոր պատճառ չեն ունենա մեզ հետ թշնամություն անելու և մենք ներկա Հայաստանի որոշ հատվածից կստանանք «Իրական Հայաստան» և, գուցե, կկարողանանք գոյություն պահպանել։
Սա մշակված թեզեր են, որի գաղափարախոսն է Ժիրայր Լիպարիտյանը, ՔՊ-ի, և ոչ միայն ՔՊ-ի, հոգևոր հայրը»։
|