▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից․ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էրիկ Իսրայելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իմ սիրելի Հայ Ազգ,  ուզում եմ ձեզ տեղեկացնել կրկին անգամ,

Ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն, որը Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել իսկ ես 13 տարի դադարից հետո դարձա Աշխարհի Չեմպիոն և կրկին անգամ ասեմ՝ մեկ տարվա մեջ դարձա համ Եվրոպայի չեմպիոն, համ էլ Աշխարհի Չեմպիոն, մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, որը միշտ ուզեցել եմ՝ Իմ Հայ ազգիս դրոշը բարցրացնեմ,  օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես էլ եմ մարդ ու պետք չի այդպես անել հայ ազգի չեմպիոնի հանդեպ, սա բռնցքամարտ է, ոչ թե պար․․․ ի՞նչ եմ ուզում ասել, իմ Սիրելի Հայ ազգ, Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր՝ էնտեղից մենամարտեմ, հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը:

Նշենք, որ թեմայի վերաբերյալ «Լուրերը» հեռախոսազրույց է ունեցել ԿԳՄՍ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի հետ:
Շահբազյանը տեղեկացրել է՝ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները:

«2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է՝ որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով»,- հայտնել է Շահբազյանը:

Հիշեցնենք՝ Իսրայելյանը 2022-ի դեկտեմբերի 7-ին նույնպես գրառում էր արել սոցցանցերում՝ նշելով, որ մտադիր է այլ երկրի դրոշի տակ ելույթ ունենալ և վրդովմունք հայտնել, որ իրեն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից չեն շնորհավորել։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին