▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հիշատակին

ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ աշխատակարգային որոշումը

Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել

Հոկտեմբերի 21-ից որոշ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվելու են Հյուսիսային մաքսատանը

Բոլորը հիացած են Ryanair-ի մուտքով, բայց ամեն ինչ այդքան պարզ չէ. Լապշինը բացում է փակագծերը

Ինչո՞ւ է մոդել Անիտա Հարությունյանը հեռացրել իր մերկ լուսանկարներն ինստագրամի իր էջից

Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների. . .

Կապանում սողանքից փլուզված տան փլատակների տակից 2 դի է դուրս բերվել

ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը

««Լավ տղա» մի՛ եղիր, հիմար մի՛ եղիր»․ Էդուարդ Մարուքյանը թարգմանել է Թրամփի նամակը Էրդողանին

Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով

Նաիրա Հարությունյանը` Հայկ Հարությունյանի գործով վկայի՝ երկրից բացակայելու մասին

Անձնականս ոչ մի կերպ չի դասավորվում. Նատալի Տոնոյանը՝ նախկին սիրային հարաբերությունների և իր. . .

Ռոբերտ Քոչարյանը խուսափում է դատարանի դահլիճում հնչեցվելիք 70 հատոր նյութերի. . .

Անհրաժեշտություն լինի Վիտալի Բալասանյանին կկանչենք հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

Ուղղակի սարսափելի է. Մարինե Կարապետյան

Ինչո՞ւ նախկինների հետ չէիք հանդիպում. ասում եք՝ նրանց հետ լավ հարաբերություններ ունեիք. Փաշինյան

Եկեք խոստովանենք, որ այս հարցը ես եմ սադրել․ Նիկոլ Փաշինյանը՝ էկոնոմիկայի նախարարին

Սադրեցիք, որ ես պատմեմ սա․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին

Նայում ես ու աչքերիդ չես հավատում. Նիկոլ Փաշինյան

Կենսաթոշակը կվճարի այն երկիրը, որտեղ ձեռք է բերվել աշխատանքային ստաժը․ Զարուհի Բաթոյան

Հենց նոր նայեցի Հռոմ-Երևան տոմսերի գները՝ 35․88 եվրո է․ Տիգրան Ավինյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Պլանավորել էի նիստը սկսել հաճելի թեմայով, բայց․․․ Նիկոլ Փաշինյանն՝ արտակարգ պատահարի մասին

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը. Արմեն Աշոտյան

Ստիպված եմ տխրեցնել վարձկանի ծառայություններ մատուցող պսեվդո ընդդիմադիրին․ Արփինե. . .

Կապանում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն

Վնասվել է կոմբինատի պոչատարը. Ողջի գետը սպիտակել է

Սերժ Սարգսյանն Արցախում հին հայկական վանքի վերականգնում է ֆինանսավորո՞ւմ

Ռանչպարի մանկապարտեզի շինարարությունն ընթանում է ողջ թափով․ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. դա գաղտնի է պահվում անգամ վարչապետի շրջապատից

Հարուցվել է քրեական գործ. ՀՔԾ

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը

Իրանցի բանտարկյալը հայտնել է` Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանն իրենից հափշտակել են 1000. . .

Արփինե Հովհաննիսյանի և Դավիթ Հարությունյանի համատեղ բիզնեսը փլուզվել է

Նիկոլ Փաշինյանը համբերությամբ լսեց զոհված զինծառայողների մայրերին․ հիմնականում խոսում էր «տիկին Մորոզը»

Հայկ Հարությունյանի հետ ինքնասպանություն օրը նույն տանը եղած վկան հեռացել է երկրից

Իջևանում անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը

Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից. Ինչպիսին է Փաշինյանի մոտեցումը

«Լիդիան Արմենիան» պետք է 3 կետով ապացուցի, որ Սերգեյ Բագրատյանը հենց իրենց մասին է ասել

«Ֆեդերացիայի նախագահն ինչո՞վ է զբաղված․ բացատրություն եմ պահանջում». Ռոբերտ Արզումանյան

Ովքեր են ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի ծեծի մեջ կասկածվող եղբայրները, և ի՞նչ է տեղի. . .

ժամանակն է, որ յուրաքանչյուրը մտածի, թե ինչպե՞ս է այս ամենը վերածելու փոքր բիզնեսի. ԱԺ նախագահի տիկին

Արդեն դեղերն են ապառիկով վաճառվում․ Գեւորգ Պետրոսյան

Երեխայի գնորդը Աշտարակի կամ Արտաշատի դպրոցներից մեկի տնօրե՞նն է. Իր նորածնին չտեսած մոր. . .

ՀՔԾ-ն հնարավոր է Վանեցյանի նկատմամբ քրգործ հարուցի՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու. . .

Կինոյի փառատոնի հատուկ մրցանակը կշնորհվի նախագահ Արմեն Սարգսյանին

ԵՄ-ն սատարում է խաղաղ բանակցությունների ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին

«Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգևի, հանցագործները կպատժվեն». Փաշինյան

Ապօրինի թմրաշրջանառության շղթա է բացահայտվել

Հայտնաբերվել է ոստիկանի հաշվեցուցակային ատրճանակը․ ոստիկանության մանրամասները՝ սպանության դեպքից

Հրաժեշտից առաջ Արմեն Սարգսյանը Սալոմե Զուրաբիշվիլիին հիշեցրել է Թումանյանի խոսքերը

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ տիկին Սալոմե Զուրաբիշվիլիի ՝ Հանրապետության նախագահի նստավայրում մարտի 13-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Ողջունելով Վրաստանի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Հանրապետության նախագահն ասել է.

«Ուրախ եմ հյուրընկալել ձեզ Հայաստանում:

Հայ և վրացի ժողովուրդների բարեկամության ակունքները դարավոր են և հազարամյակների պատմություն ունեն։

Երկու ժողովուրդներն էլ այս դարերի ընթացքում անցել են հսկայական փորձությունների միջով, սակայն մեզ միավորել է ընդհանուր պատմությունը, ընդհանուր մշակույթը, և այդ օրինակները բազմաթիվ են:

Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս ավանդաբար շատ է խոսվում Հայոսի ու Քարթլոսի լեգենդի, նրանց եղբայրության ու բարեկամության մասին: Սակայն այսօր մեր երկրների ու ժողովուրդների բարեկամությունը ոչ թե լեգենդի կամ առասպելի մակարդակով է, այլ՝ իրականության մեջ:

Ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը բարեկամության հսկայական պատմություն են ունեցել, սակայն ժամանակը նաև ցույց կտա, որ մենք բարի և բարեկամական ապագա ունենք»:

Նշելով, որ երկու երկրների հարաբերությունների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում ժողովուրդների հարուստ մշակութային ժառանգությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Անցյալ ամիս Հայաստանում մեծ հանդիսավորությամբ նշեցինք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը: Ուզում եմ նշել, որ Թումանյանին մեծարեցին նաև Թբիլիսիում, և դա պատահական չէ: Թումանյանի մարդկային ու բանաստեղծական հետքը ոչ միայն Դսեղում, Երևանում ու Հայաստանում է, այլև` Թբիլիսիում ու Վրաստանում:

Հարգելի տիկին նախագահ, վստահաբար տեղյակ եք, որ Թումանյանն առանձնահատուկ համակրանք էր տածում Վրաստանի և վրացի ժողովրդի նկատմամբ: Դրա վկայությունն են նաև նրա հետևյալ խոսքերը. «Ինչքան ինձ համար թանկ են Վրաստանն ու վրացական սքանչելի հոգին, նույնքան էլ թանկ են և այն մարդիկ, որոնք հանդիսանում են կրողներն ու մեկնաբանները այդ հոգու»:

Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ բարեկամ վրացի ժողովրդին մաղթել խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք: Թող անխախտ մնա հայ-վրացական բարեկամությունը: Թող խաղաղությունն ու բարեկեցությունը տարածվեն մշտապես Հայաստանում ու Վրաստանում և մեր երկու ժողովուրդների միջև»:

 

 

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր խոսքում մասնավորապես նշել է. «Վրացիներիս և հայերիս միավորում է այն արժեհամակարգը, որի վրա պատմականորեն հիմնված է եղել Կովկասը: Իսկ մշակույթն այն ոլորտն է, որտեղ մեր մերձությունը հատկապես լավ է երևում: Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի, Շառլ Ազնավուրի, Գիվի Շահնազարի և բազում այլ հայ մեծերով հպարտանում են և՛ վրացիները, և՛հայերը:

Կարծում եմ՝ բացի մշակութային հարաբերությունների էլ ավելի խորացումից, անհրաժեշտ է ընդլայնել համագործակցության սպեկտրը: Մենք մեծ ներուժ ունենք՝ լինելու զարգացած և հզոր երկրներ: Այդ ճանապարհին միմյանց աջակցելը մեծ հաջողություններ կբերի մեզ»: 

 

Իսկ այսօր, Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել   Սալոմե Զուրաբիշվիլիի հետ:

Առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահները, ամփոփելով այցի արդյունքները, համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն բավականաչափ ընդհանուր հետաքրքրություններ, համագործակցության մեծ ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական բարեկամությունը մշտապես ամրապնդելու մեծ ցանկություն:

Առանձնազրույցից հետո Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին