▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանուշ Հակոբյանը` կրթության նախարա՞ր

Թեեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ջանում է հերքել իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը, այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին լրջորեն քննարկվում է նրա պաշտոնանկության հարցը, ընդ որում անձամբ նրա ցանկությամբ:

Հավանական է, որ նա կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպան. բայց հատուկ կարգավիճակով: Նալբանդյանը նաեւ կոորդինացնելու է եվրոպական երկրներում ՀՀ դեսպանների աշխատանքը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը Սերժ Սարգսյանին խնդրել է իրեն ազատել Շվեյցարիայում ՀՀ դեսպանի պարտականություններից:

Հավանական է, որ պաշտոնանկ կարվի նաեւ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, որին կնշանակեն Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի փոխարեն: Որպես ԿԳ նախարարի հավանական թեկնածու՝ քննարկվում է Հրանուշ Հակոբյանի անունը: Իսկ նրա փոխարեն ՀՀ սփյուռքի նախարար կդառնա Հայոց ցեղասպանության տուն-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին