Հրանտ Թոխատյանը մեկնել է ԱՄՆ՝ բուժման, այս մասին հայտնում է Հրապարակ-ը։
Օգոստոս ամսին Թոխատյանը նշել էր, որ սիրտը ստենտավորել են։ ՀՀ ժողովրդական արտիստը նաև հավելել էր, որ արդեն լավ է ու պատրաստվում է վիրահատության։
«Հրապարակ օրաթերթի»-ի տեղեկություններով՝ սրտի հետ կապված խնդիրների լուծումից հետո դերասանի մոտ առողջական նոր խնդիրներ են հայտնաբերվել եւ նա ընկերների օգնությամբ մեկնել է ԱՄՆ` բուժման:
Թոխատյանի մտերիմներից մեկը լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ նոր խնդիրները կապված են ինչ-որ նորագոյացության հետ, որը հայտնաբերվել է անսպասելիորեն` սրտի վիրահատությունից հետո: Թե ինչ բուժում կանցնի հայտնի դերասանը` դա կլինի վիրահատական միջամտություն, թե թերապիա` դեռեւս պարզ չէ, այժմ դեռ ինտենսիվ հետազոտությունների փուլն է եւ իրենք հույս ունեն, որ այս փորձությունն էլ է Հրանտը բարեհաջող հաղթահարելու:
Դիտեք նաև՝