▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հրապարակածս տեսանյութից հետո ինձ հետ կապվեց աշխատանքները կատարած շինարարը». ահազանգի հետքերով

Օգտատեր Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրապարակածս տեսանյութից հետո ինձ հետ կապվեց աշխատանքները կատարած շինարարը՝ Գագիկ Խաչատրյանը։
Գ.Խաչատրյանը պարզաբանեց, որ համաձայն է ինձ հետ, որ հենապատի հիմքի խորությունը պետք է լիներ 0․85/0․95սմ, բայց գրում է, որ բացատրություն կա, թե ինչու են հենապատի հիմքի խորությունը 0․15սմ արել։ Թե բաˋ կոմունիկացիաներ կային, ինչի համար էլ իրենք հարցում են կատարել «Վեոլիա ջուր», էլեկտրացանց, որ տեղակատվություն ստանային կոմունիկացիաների պահով։ Խնդրեցի կատարած հարցումը և հարցման պատասխանները ուղարկի, ասաց, որ գտնի, կուղարկի․․․Եվ այդպես էլ չուղարկեց։
*Հետո Գ.Խաչատրյանը տեղեկացրեց, որ աշխատանքների ծավալները չեն համընկնում ծավալաթերթում առկա տվյալների հետ։ Տվյալ ծախսերը ուղղելու են կանաչապատման և բարեկարգման աշխատանքներին։

*Գ.Խաչատրյանը հայտնեց, որ նախագիծ իրոք չկա։
*Գ.Խաչատրյանը ներկայացրեց փաստաթուղթ, որում սև և սպիտակով գրած է՝ աշխատանքը հանձնեց և ընդունեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության բաժնի պետ Ռ․ Ալոյանը։ Փորձեցի կապ հաստատել պրն․ Ռ․ Ալոյանի հետ, նա չցանկացավ իմ հարցերին պատասխանել։ Ասաց՝ գրավոր դիմեք վարչական շրջանի ղեկավարին։

*Գ․Խաչատրյանը հայտնեց ևս մեկ անհասկանալի փաստ․
ասում է․ «Մեր դեպքում տվյալ պատն ավելի շատ կառուցվել է որպես բարեկարգում, այլ ոչ թե դիմադրություն հետնամասի լիցքին»: Այսինքն ծավալաթերթում տրամադրվել է նոր բետոնի պատերի, հենապատերի կառուցում բետոնի հիմքով, ինչի համար էլ նախատեսված է 3․300․000 դրամ․․․ Պարզվում է, որ դա բարեկարգում է ու դրա համար էլ չկա արմատուրա․․Բետոնը վատ որակի է ու հենապատի հիմքը չի համապատասխանում նորմերին։

*Գ․ Խաչատրյանը ներկայացրեց վճարման հանձնարարագիրը, որում պարզ երևում է, որ իրեն փոխանցել են գումար չկատարված աշխատանքների համար։
Հարցˋ
** 1․ Ինչու՞ նախագիծ չկա շին․աշխատանքների համար, չէ որ դա օրենքի խախտում է: Շինարարը ու՞մ պետք է զանգի, որ ճշտի պատը ինչ գույնով պետք է ներկվի...
** 2․ Ինչո՞ւ բետոնը այնքան անորակ է, որ ոտքով հարվածելուց քանդվում է ու ինչո՞ւ չկա արմատուրա, ինչո՞ւ չեն նախատեսել...
Որտե՞ղ են վերահսկող կառույցները՟
** 3․ Չավարտած աշխատանքի դիմաց ո՞ր օրենքով են գումար փոխանցում:
** 4․ Ո՞ր օրենքի կետով է շինարարը ծավալաթերթով աշխատանքի ծավալների չհամընկնման դեպքում գումարը ուղղում կանաչապատմանը, բարեկարգմանը:
**ծավալները ինչու՞ են ավել գրված․․․ո՞վ է դրանք ստուգում․․ո՞վ է դրա պատասխանատուն
** Ո՞վ է պատասխանատվություն կրելու այս ամենի համար:
Իրավասու մարդ կա՞ այս երկրում ով կկարողանա պատասխանել հարցերին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին